Բոլոր մայրիկների մեծուփոքր երեխաներին նվիրում ենք պատմություններ, որ խանդավառում են հետաքրքրա-սիրությունն ու երևակայությունը, շոշափում կյանքի կարևոր թեմաներ և բացում երեխայի լեզուն՝ այդ ամենի մասին խոսելու համար։
Ի՞նչ ենք անում
Հայերեն թարգմանում և հայաստանյան ստեղծագործողների հետ միասին հրատարակում ենք ժամանակակից մանկական գրքեր, որոնք բառերի ու նկարազարդումների միջոցով պատմում են կյանքի բերկրանքների՝ ընկերության, վստահության, սիրո մասին, օգնում են ամուր լինել կյանքի դժվարությունների՝ մտերիմի կորստի, մենակության, վախերի ժամանակ, սովորեցնում են բառեր՝ մերժելու բռնությունը, արտահայտելու սեփական ապրումները։ Մենք ուզում ենք, որ մեր գրքերը լինեն ծնողի և երեխայի զրույցի, խաղի, մտերմության ու վստահության ամրապնդման միջոց։